Ֆիլիպիններում «Մեգի» փոթորկի զոհերի թիվը հասել է 42-ի

Ֆիլիպիններում «Մեգի» փոթորկի զոհերի թիվը հասել է 42-ի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, Times․am: Ֆիլիպիններում «Մեգի» փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 42-ի: Ապրիլի 12-ին այդ մասին հաղորդել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության իշխանությունների հրապարակած ամփոփագրերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ապրիլի 11-ին Բեյբեյ սիթիի Տարերային աղետների ռիսկերի կառավարման քաղաքայն վարչությունը հրապարկել Է հաշվետվություն, որտեղ հաղորդվել Է 17 զոհվածների մասին: Մասնավորապես, Լեյտեի նահանգում զոհվել Է 14 մարդ, 16-ը՝ տուժել, եւս վեց մարդ համարվել Է անհայտ կորած: Արեւելյան Վիսայաների տարածաշրջանում զոհվել Է երեք մարդ, եւս վեցն անհայտ կորել Է:

Ապրիլի 10-ին «Մեգի» արեւադարձային փոթորիկը մոլեգնել Է Ֆիլիպինների արեւելյան մասի Սամար, Բիլիրան եւ Լեյտե կղզիներում: Ֆիլիպինների մթնոլորտային, երկրաֆիզիկական եւ աստղագիտական ծառայությունների վարչության տեղեկատվությամբ՝ դրա սահմաններում քամու առավելագույն արագությունը կազմել Է վայրկյանում 20,8 մետր մինչեւ վայրկյանում 29,1 մետր: Հանրապետության տարերային աղետների ռիսկերի նախազգուշացման եւ վերացման ազգային խորհուրդը հայտնել Է, որ արեւադարձային փոթորիկը Ֆիլիպիններում վնաս Է պատճառել ավելի քան 139,1 հազար մարդու:

Ցիկլոնը տարածվել Է ինը տարածաշրջաններում՝ Բիկոլի տարածաշրջանում, Արեւմտյան Վիսայներում, Կենտրոնական Վիսայներում, Արեւելյան Վիսայներում, Հյուսիսային Մինդանաոյում, Դավաոյում, Սոկքսարխենում, Կարգայում եւ Մուսուլմանական Մինադանաոյի Բենգսամորոյի Ինքնավար Տարածաշրջանում: Ավելի քան 38,3 հազար ընտանիքներ են տեղափոխվել իրենց տներից, 4,5 հազար մարդ վաղօրոք տարհանվել Է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում