Փաշինյանը Քոչարյանին ասել է, որ իրեն հրավիրեն քննիչ հանձնաժողով, բայց շուտ տեղյակ պահեն․ «Ժողովուրդ»

Փաշինյանը Քոչարյանին ասել է, որ իրեն հրավիրեն քննիչ հանձնաժողով, բայց շուտ տեղյակ պահեն․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, Times․am: «Ժողովուրդ». «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ուշագրավ խոսակցություն է ծավալվել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, որի հիմքի վրա ստեղծվել է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրեն եւս հրավիրեն քննիչ հանձնաժողով եւ հրավիրելուց առաջ մի քանի օր շուտ այդ մասին տեղյակ պահեն:

Նիկոլ Փաշինյանին կանչելու են քննիչ հանձնաժողով, իսկ թե երբ, հայտնի չէ, քանի որ հանձնաժողովը դեռեւս փաստահավաքության գործունեության փուլում է եւ այլ աշխատանքներ չի արել, մարդկանց չի հրավիրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում