2.1 C
Yerevan

Զելենսկին ավելի ու ավելի շատ օգնություն Է ցանկանում, երբեմն խնդրում Է ավելին, քան կարելի Է տալ

Նմանատիպ

350000 ֆունտ ստերլինգ Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

Բրիտանական Start բարեգործական հիմնադրամը 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել...

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարում է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N...

Հաագայի դատարանում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի

Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական...

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, Times․am: Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը («Ազգայն միավորում») կարծում Է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արեւմուտքի երկրներից խնդրում Է ավելին, քան նրանք ի վիճակի են նրան տալու:

«Զելենսկին ավելի ու ավելի շատ օգնություն Է ցանկանում: Երբեմն նա խնդրում Է ավելին, քան կարելի Է տալ»,- ապրիլի 14-ին ասել Է Լը Պենը France 2 հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պատասխանելով հաղորդումը վարողի հարցին՝ նա արտահայտվել Է Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ կիրառված «ցեղասպանություն» տերմինի գործածման դեմ:

«Ցեղասպանությունն ունի իրավաբանորեն շատ հստակ սահմանում, եւ այն չի համապատասխանում իրադրությանը»,- ասել Է Լը Պենը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի համաձայնվել ԱՄՆ-ի նաշագահ Ջո Բայդենի ասածին, որը պնդել Է, թե Ուկրաինայում տեղի ունեցողն իրեն «ցեղասպանություն» Է թվում: Ֆրանսիայի ղեկավարը «տերմինների գործածման հարցում զգուշության» կոչ Է արել: Լը Պենը միաժամանակ ընդգծել Է, որ չի հավատում Ռուսաստանի մեկուսացման հնարավորությանը միջազգայն ասպարեզում: «Դա աշխարհի մեծ տեություն Է»,- ասել Է նա՝ նշելով, որ հանդես Է գալիս ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի շփումների վերականգնման օգտին ուկրաինական հակամարտության ավատից հետո:

«Ես կարծում եմ, որ Արեւմուտքը կկորցնի, եթե երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանն ընտրությունն անի հօգուտ Չինաստանի հետ համագործակցության»,- ասել Է նախագահի թեկնածուն: Նա նշել Է, որ պետության ղեկավար ընտրվելու դեպքում իր արտաքին քաղաքականությունում ինքը կղեկավարվի «անկախության, հավասարահեռության եւ մշատականության» սկզբունքներով: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Ֆրանսիայում կկայանա ապրիլի 24-ին: Լը Պենի մրցակիցը կլինի երկրի գործող նախագահ Էմանունել Մակրոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

350000 ֆունտ ստերլինգ Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

Բրիտանական Start բարեգործական հիմնադրամը 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել...

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարում է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N...

Հաագայի դատարանում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի

Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական...