-0.9 C
Yerevan

Խորհրդարանը պետք է մասնակից լինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. «Ժողովուրդ»

Նմանատիպ

Միջազգային լրահոսն ամփոփ․ 08․02․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ է տեղի...

Հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հարթա՞կ է պատրաստվում

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսով է, որ...

Վրաստանում կրկին բորբոքվում են ներքաղաքական կրքերը

Հարյուրավոր քաղաքացիներ այսօր դուրս են եկել փողոց՝ բողոքելու Վրաստանի...

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, Times․am: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել նոր նախագծով՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» անվամբ: Նախագծով հիմնական զեկուցողը լինելու է խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նախագծում մանրամասն ներկայացված է, թե ընդդիմադիր խմբակցությունը ինչպես է տեսնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ապագան։ Նրանք ընդգծում են, թե այս կարգավորումների հարցում պետք է իր դերակատարումը ունենա նաեւ խորհրդարանը: Նախագծում նշվում է. «Կայուն խաղաղության եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործընթացում ազգային պետական շահերի գերակայությունն ապահովելու Հայաստանի հանձնառությունը. անհրաժեշտ է առաջնորդվել կենսական զիջումները բացառող եւ հայության հավաքական կամքն արտահայտող փաստաթղթերով ամրագրված իրավաքաղաքական նպատակադրումներով:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը չի կարող ուղղակի կամ անուղղակի պայմանավորվել եւ ծառայեցվել Ադրբեջանի պահանջների բավարարմանը»: Հավելենք, որ առաջիկայում կրկին սպասվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հերթական հանդիպումը բանագնացների միջեւ. այս անգամ այն կանցկացվի Վիեննայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_imgspot_img