Ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, Times․am: Հանրապետության տարածքում`

Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-19-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում