Ռումինիան որոշել է արգելել ռուսական դրոշով նավերի մուտքը ռումինական նավահանգիստներ

Ռումինիան որոշել է արգելել ռուսական դրոշով նավերի մուտքը ռումինական նավահանգիստներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, Times․am: Ռումինիայի իշխանությունները որոշել են ապրիլի 17-ից արգելել ռուսական դրոշով նավերի մուտքը ռումինական նավահանգիստներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ռումինիայի ծովային վարչության մամուլի ծառայությանը։

Բացառություն կկատարվի, եթե նավը օգնության կարիք ունի և տեղակայվելու տարածք է փնտրում, անվտանգության նկատառումներից ելնելով նավահանգստում արտակարգ կանգ առնելու կամ կյանքեր փրկելու անհրաժեշտություն կա:

Դրանից բացի, սահմանափակումները չեն տարածվում այն նավերի վրա, որոնք ԵՄ են տեղափոխում գազ, նավթ և նավթամթերք, պղինձ, քիմիական և այլ ապրանքներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում