Զելենսկին ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Պուտինի հետ

Զելենսկին ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, Times․am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կոնֆլիկտի կարգավորման համար նրան անհրաժեշտ է մեկ անգամից ավելի հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Ես ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ հանդիպել ՌԴ ղեկավարի հետ ու կարծում եմ մեկ հանդիպումը բավարար չէ»,-հայտարարել է նա։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ մեկ հանդիպումը բավարար չէ կուտակված խնդիրները լուծելու համար, բացի այդ անհրաժեշտ է քննարկել Դոնբասի կարգավիճակը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում