Հունաստանում ոգեկոչվում է Հայերի Ցեղասպանության հիշատակի օրը. Հունաստանի ԱԳ նախարարը գրառում է կատարել

Հունաստանում ոգեկոչվում է Հայերի Ցեղասպանության հիշատակի օրը. Հունաստանի ԱԳ նախարարը գրառում է կատարել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, Times․am: Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

«Այսօր Հունաստանում ոգեկոչվում է Հայերի Ցեղասպանության հիշատակի օրը: Մեր մտքերն այսօր մեր հայրենիքում և ողջ աշխարհում ապրող հայերի հետ են: Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը մարդկության պարտքն է»,- Հունաստանի ԱԳ նախարարի գրառման թարգմանությունը ներկայացրել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում