Տոնոյանը բանտից հակադարձում է Փաշինյանին զրահաբաճկոնների ու սաղավարտների հայտարարության համար

Տոնոյանը բանտից հակադարձում է Փաշինյանին զրահաբաճկոնների ու սաղավարտների հայտարարության համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, Times․am: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն այս պահին անազատության մեջ է, հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած՝ բանակում սաղավարտի և զրահաբաճկոնի խնդրի մասին։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս. թ. ապրիլի 13-ին Ազգային ժողովում ասել է, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր»:

Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների եւ զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ:

Շարունակելի…»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում