Սպասվում է ջերմաստիճանի բարձրացում և կարճատև անձրև
18/04/2022 15:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, Times․am: Հանրապետության տարածքում ապրիլի 19-ին, 20-ի և 21-ի գիշերը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում