Էրդողանի կուսակցության ներսում պառակտում է նկատվում
Նմանատիպ
Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորը, ով մինչ այս աչքի էր ընկել Գեզի այգու դեպքերի ժամանակ իշխանության գործողությունների քննադատությամբ, զգուշացրել է, որ Թուրքիան պետք է զգոն լինի Եգիպտոսին կորցնելու հարցում’ միաժամանակ նշելով Մուրսիին աջակցության մասին:
Պատգամավոր Իդրիս Բալը, ով հանդես է եկել Եգիպտոսի վերաբերյալ զեկույցով, նշել է, որ Թուրքիան պետք է հասկանա հյուսիսաֆրիկյան այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների դինամիկան և կարողանա չիշտ ընտրություն կատարել:
Նա բնական է համաարել Թուրիքայի կողմից Մուրսիի կառավարությանը պաշտպանելը, սակայն մյուս կողմից անիրատեսական է որոակել Մուրսիի վերադարձը Եգիպտոսի նախագահի պաշտոնին:
Այդ իսկ պատճառով էլ Բալը կոչ է անում «Արդարություն և զարգացում » մուսուլմանական եղբայրությունը հարգելով հանդերձ ավելի պրագմատիկ քաղաքականություն վարել, որպեսզի ապագայում չկորցնեն Եգիպտոսի նոր իշխանությունների հետ հարաբերություններ սկսելու հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է «Hurriyetdaily.news»-ը:
Հետաքրքրական է, որ Էրդողանի կուսակից ընկերը այս քայլով բացահայտ հակառակվել է երկրի վարչապետին, ով ջանքեր չի խնայում քննադատելու Եգիպտոսի հեղափախական նոր իշխանություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում