ԵՄ-ն հույս է հայտնում ադրբեջանական անհույս ընտրությունների վերաբերյալ
Նմանատիպ
Բաքվում ԵՄ-ի, Նորվեգիայի և ԱՄՆ-ի դեսպանները հայտարարություն են տարածել հոկտեմբերին Բաքվում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ լրատվական կայքը, հայտարարության մեջ դիվանագիտական ներկայացուցիչները ամբողջ սրտով մաղթում են և հույս հայտնում, որ Ադրբեջանում ընտրական գործընթացը կանցնի թափանցիկության մթնոլորտում:
Նրանք Ադրբեջանին հորդորել են ընտրությունները միջազգային ստանդարտներին համապատասխան անցկացնել, քանի որ ներկա պահին այդ պետությունը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի ոչ մշտական անդամ, ինչպես նաև, շուտով կստանձնի ԵԽ-ի նախագահությունը:
Այս սիմվոլիկ հայտարարությամբ կողմերը կոչ են արել Ադրբեջանին հարգել մարդու հիմնարար իրավունքները’ հասկանալով, որ իրենց հայտարարությունը կիրառական արձագանք չի գտնի ադրբեջանական իշխանությունների կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում