Սպասվում է ջերմաստիճանի բարձրացում և կարճատև անձրև

Սպասվում է ջերմաստիճանի բարձրացում և կարճատև անձրև

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, Times․am: Հանրապետության տարածքում`

Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-24-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 20-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ: Ապրիլի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում