Իգոր Խովաևի խնդիրներից է աջակցել Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում

Իգոր Խովաևի խնդիրներից է աջակցել Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, Times․am: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, համաձայնեցված է նրա այցը Բաքու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Իգոր Խովաևի հիմնական խնդիրներից է ադրբեջանցի և հայ գործընկերներին աջակցել խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում։ Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն ներգրավված է աշխատանքում, օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երևանում։ Համաձայնեցված է մոտ ժամանակներս նրա այցը Բաքու»,- նշել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ երկխոսության հիմքում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքներն են, ինչպես նաև այդ առաջարկներին Երևանի կառուցողական արձագանքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում