-7.9 C
Yerevan

Հովիկ Աբրահամյանի առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանը կանչվել է ԱԱԾ․ մութ պատմություն է․ «Ժողովուրդ»

Նմանատիպ

400 միլիոնի լրացուցիչ օգնություն Ուկրաինային․ Միջազգային ամփոփ լրահոս

Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։

ՀԱՊԿ առաքելությունը կարող է օպերատիվ կերպով տեղակայվել Հայաստանում․ ՌԴ ԱԳՆ

«Մենք արձանագրում ենք, որ ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները տրամաբանական...

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում դիտորդական նոր առաքելություն տեղակայելու ԵՄ-ի որոշմանը

Ռուսաստանը գտնում է, որ Բրյուսելը շահագրգռված չէ Ադրկովկասում խաղաղությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, Times․am: «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանը կանչվել է ԱԱԾ՝ հարցաքննության: Մասնավորապես, նրանից հետաքրքրվել են գնման գործընթացի մասին, սակայն շատ հարցեր չեն տվել: Քննիչներին պարզապես հետաքրքիր է եղել, թե ինչպես են պայմանավորվել գնման գործընթացի շուրջ, ինչ քննարկումներ են ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Նարեկ Նալբանդյանից, սակայն մեր ջանքերն անցան ապարդյուն՝ վերջինս չպատասխանեց հետախոսազանգերին: Հավելենք, որ այս քրեական գործով հիմնական քննչական գործողությունները կատարվում են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի մասով:

ԱԱԾ -ն մեծ հաշվով վերահսկողություն է սահմանում քննիչների գործողությունների մասով՝ հասկանալու համար, թե նրանք ինչ են արել այս գործի շրջանակներում:

Հավելենք, որ այս տան վաճառքը շատ մութ պատմություն է. կալանքի տակ գտնվող գույքը նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը գնել է անհասկանալի իրավական հիմնավորումներով: Տան սեփականատերը՝ Հովիկ Աբրահամյանը, մինչ օրս չի հարցաքննվել: Թե Նարեկ Նալբանդյանը ինչ է պատմել կամ հնարել իրավապահների մոտ« կներկայացնենք առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_imgspot_img