NIDA-ի ակտիվիստների ձերբակալության ժամկետները երկարաձգվել են
28/08/2013 14:15
Նմանատիպ
Այսօր Նասիմինյան դատարանը երկարացրել է NIDA կազմակերպության ակտիվիստներ Ռաշադ Հասանովի և Բախտիյար Գուլիևի ձերբակալության ժամկետը:
Ինչպես տեղեկացնում է Turan լրատվական գործակալությունը, ձերբակալությունը երակարաձգվել է մինչ դեկտեմբերի 7-ը’ պատճառաբալով գործի հետ կապված որոշ դեպքերի հետաքննության անհրաժեշտությունը:
Երիտասարդների փաստաբան Ասաբիլ Մուստաֆաևը այդ փաստարկը հիմնազուրկ է համարել և պատրաստվում է բողոքարկել:
Իսկ NIDA պաշտոնական կայքը տեղեկացնում է ևս երկու ակտիվիստների ձերբակալության ժամկետներիի երկարաձգման մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում