Երևան-Մոսկվա ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ
![Երևան-Մոսկվա ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ](https://times.am/v3/wp-content/uploads/2022/04/bd65a674d43101ee7b2379f3bb1f1772.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, Times․am: Ապրիլի 21-ին, ժամը 16:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ կա տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Փրկարարներն իրականացրել են ուղեբեռների զննման աշխատանքներ․ վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում