Վլադիմիր Պուտինը հայտնում է, որ G20-ի երկրների ռազմավարական նպատակը մնում Է կայուն աճի ապահովումը
Նմանատիպ
G20-ի երկրների ռազմավարական նպատակը մնում Է վստահ, կայուն, հավասարակշռված եւ ինկլյուզիվ աճի ապահովումը բոլոր պետությունների համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս կարծիքը հայտնել Է «Քսանի խմբի»՝ սեպտեմբերի 5 – 6-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովի առթիվ հրապարակված հատուկ ուղերձում:
Ըստ նրա գնահատման՝ գլոբալ տնտեսությունն ավելի ու ավելի հաճախ Է հայտնվում ռիսկի գոտում: «Այն վերականգնվում Է, բայց դրա աճն առայժմ բավարար չԷ համաշխարհային զարգացման հավասարակշռախախտումների շտկան համար: Ուստի մեր ընդհանուր ռազմավարական նպատակը մնում Է վստահ, կայուն, հավասարակշռված եւ ինկլյուզիվ աճի ապահովումը բոլոր պետությունների համար»,- ասված Է Ռուսաստանի պետության ղեկավարի ուղերձում, որը հրապարակվել Է Կրեմլի կայքում:
«Այժմ «Քսանի խմբում» Ռուսաստանի նախագահությունը կանգնած Է իր գլխավոր փուլի՝ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի շեմին, որը տեղի կունենա սեպտեմբերի 5 – 6-ը Սանկտ Պետերբուրգում: Մենք լրջորեն եւ պատասխանավտությամբ ենք վերաբերվել նշված օրակարգի յուրաքանչյուր հարցի եւ գագաթնաժողովին մոտեցել ենք համաձայնությունների պատկառելի պաշարով»,- ասված Է ուղերձում:
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ Պուտինը վստահություն Է հայտնել, որ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովը «կհավաստի «Քսանի խմբի»՝ որպես գլոբալ տնտեսության եւ ֆինանսների ոլորտում աշխարհի առաջատար երկրների ընդհանուր մոտեցումների համաձայնեցման արդյունավետ մեխանիզմի դերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում