Պետք է ևս մեկ շանս տրվի Սիրիային. Պան Գի Մուն
Նմանատիպ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ Է արել շանս տալ դիվանագիտությանը սիրիական խնդրի կարգավորման հարցում: «Մենք հասել ենք սիրիական հակամարտության ամենակրիտիկական պահին,-ասել Է նա Հաագայի Խաղաղության պալատի 100-ամյակին նվիրված արարողության ժամանակ:-Եկեք այստեղ ասենք, որ դիվանագիտությանը պետք Է շանս տալ, հարկավոր Է դադարեցնել զինված գործողությունները եւ նստել բանակցությունների սեղանի շուրջը»:
«Շարունակվում Է աղետալի քաղաքացիական պատերազմը, որը հարյուր հազարից ավելի մարդ Է սպանել,-ընդգծել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:- Իսկ ինչի կարելի Է հասնել ուժով, բացի ավելի մեծ արյունահեղությունից: Հարկավոր Է կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջը»:
Մինչդեռ, ինչպես հաղորդել Է «Reuters» գործակալությունը, արեւմտյան տերությունները սիրիական ընդդիմությանը հայտնել են, որ Սիրիային ռազմական հարվածը հարկ Է սպասել մի քանի օրվա ընթացքում: Գործակալությունը ներկայացրել Է Արեւմուտքի երկրների եւ սիրիական ընդդիմության ներկայացուցիչների միջեւ բանակցությունների բովանդակությանն իրազեկ աղբյուրների տեղեկատվությունը: «Reuters»-ի տվյալներով՝ բանակցություններում սիրիական ընդդիմությունն արեւմտյան տերություններին Է փոխանցել երկրում ավիահարվածների թիրախների ցուցակը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը «BBC»-ին հայտարարել Է, որ երկրի զինվորականները պատրաստ են հարված հասցնել Սիրիային, եթե նման հրաման տակ նախագահ Բարաք Օբաման: «Մենք ուժեր ենք կենտրոնացրել տեղերում, որպեսզի պատշաճ կերպով կատարենք գործողությունների այն տարբերակը, որը կընտրի նախագահը»,-ասել Է Պենտագոնի ղեկավարը:
Հարցին Միացյալ Նահանգների զինված ուժերը պատրաստ են արդյոք ուժ կիրառել Սիրիայի դեմ, Չաք Հեյգելը հայտարարել Է. «Այո, մենք պատրաստ ենք դրան»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում