Սիրիայի դեմ պատերազմը աղետ է տարածաշրջանի համար. Խամենեի
Նմանատիպ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Արեւմուտքի երկրներին նախազգուշացրել Է Սիրիայի իրադրությանը ռազմական միջամտությունից, հայտարարելով, որ դա «աղետ կդառնա ամբողջ տարածաշրջանի համար», հաղորդել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
«ԱՄՆ-ի միջամտությունն աղետ կդառնա տարածաշրջանի համար: Տարածաշրջանն ասես վառոդի պահեստ լինի եւ ապագան հնարավոր չԷ կանխատեսել»,-օգոստոսի 28-ին հայտարարել Է Խամենեին:
Իր հերթին, Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, ելույթ ունենալով մեջլիսի օգոստոսի 28-ի նիստում, հայտարարել Է, որ ԱՄՆ-ը եւ Արեւմուտքի մյուս երկրները կարող են պատերազմ սկսել Սիրիայի դեմ, բայց այդ պատերազմը նրանք չեն ավարտելու:
Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահի խոսքով, «պատերազմի կրակը չի պարփակվի Սիրիայի սահմաններով, այն կտարածվի ամբողջ տարածաշրջանում եւ կկլանի ոչ մեծ, թույլ պետություններին»: Լարիջանին նախազգուշացրել Է, որ առավել մեծ վտանգ Է սպառնում Իսրայելին, որի դեմ կուղղվի բոլոր մուսուլմանների զայրույթը:
Ալի Լարիջանին նաեւ ԱՄՆ-ին մեղադրել Է սիրիական հակամարտությանը ռազմական միջամտության համար մտացածին պատրվակներ օգտագործելու մեջ: Մասնավորապես, նրա խոսքով՝ Թեհրանին հայտնի Է տարածաշրջանի՝ ԱՄՆ-ի դաշնակից երկրներից մեկից սիրիացի ահաբեկիչներին քիմիական ռազմամթերքի մատակարարման փաստը: Դա տեղի Է ունեցել մի քանի ամիս առաջ: Ինչպես նշել Է մեջլիսի խոսնակը, հնարավոր Է, որ հենց այդ զենքն են օգտագործել ահաբեկիչները ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի փորձագետների խմբի՝ Դամասկոս ժամանելու հետ միաժամանակ, որպեսզի պատերազմ սանձազերծելու առիթ տան իրենց արեւմտ յան հովանավորներին:
Ավելի վաղ Սիրիայի ճգնաժամի լուծման ռազմական ճանապարհի օգտին հանդես եկած երկրների հասցեին համանման նախազգուշացումներ են արել Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին, նախագահ Հասան Ռոուհանին, ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, բազմաթիվ խորհրդարանականներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում