Լեհաստանը հայտարարել Է, որ ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում Է Ուկրաինային զենքի մատակարարումների ծավալներով

Լեհաստանը հայտարարել Է, որ ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում Է Ուկրաինային զենքի մատակարարումների ծավալներով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, Times․am: Լեհաստանն ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում Է Ուկրաինային սպարազինությունների մատակարարումների ծավալներով: Ապրիլի 25-ին այդ մասին RMF ռադիոկայանի եթերում հայտարարել Է Լեհաստանի կառավարության ղեկավարի դիվանատան ղեկավար Միխել Դվորչիկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ մատակարարումների մանրամասնություները չեն հաղորդվում: «Բայց անհրաժեշտ Է պարզորոշ ասել, որ Լեհաստանն այն պետությունն Է, որն Ուկրաինա Է ուղարկում ամենից շատ սպառազինություն ԱՄՆ-ից անմիջապես հետո»,- ասել Է Դվորչիկը: Ինչպես ավելի վաղ հայտնել են Լեհաստանի իշխանությունները երկրին արդեն Ուկրաինային Է մատակարարել 7 միլիարդ զլոտիի (1,6 միլիարդ դոլարի) զենք: Դա Ուկրաինային մեր ռազմական աջակցության գինն Է,- ասել Է Լեհաստանի կառավարության ներկայացուցիչը: «Սպառազինությունների որոշակի կատեգորիաներում մենք բացարձակ առաջատարն ենք »,- հավելել նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում