-1.9 C
Yerevan

ՌԴ-ն կպահպանի Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը. Դենիս Գոնչար

Նմանատիպ

Ադրբեջանը «պատերազմ» է սկսել Իրանի դեմ

Չնայած այն բանին, որ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունից տևական...

Իրանի գործողությունները կանխել են Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան. ԱԳՆ

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանն ավելի լայնածավալ ագրեսիա էր նախապատրաստում Հայաստանի...

Իսրայելն ու Ադրբեջանը զարգացնում են համագործակցությունը. Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, Times․am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ պաշտոնական այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«ՀՀ վարչապետի այցի շրջանակում ստորագրվել է փաստաթղթերի պատկառելի փաթեթ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Ռուսական և հայկական համապատասխան գերատեսչություններն արդեն ձեռնամուխ են եղել պայմանավորվածությունների իրականացմանը։ Պայմանավորվել ենք մեր հայ բարեկամների համար պահպանել գազի արտոնյալ գնագոյացումը»,-ասել է Գոնչարը:

Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենի խոսքով`«Գազպրոմ Արմենիա»-ն ծածկում է «երկնագույն վառելիքի»՝ երկրի պահանջարկի 80 տոկոսը։

«Հանրապետության տնտեսության մեջ «Գազպրոմ»-ի գծով ներդրումների ծավալը գերազանցում է 800 միլիոն դոլարը»,- հավելել է Գոնչարը:

spot_imgspot_img