Ուսանողները մտան ԵՊՀ․ ռեկտոր, նախկին «իմքայլական» պատգամավորն անհետացել էր
26/04/2022 12:02
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, Times․am: «Երիտասարդության ձայն» նախաձեռնության անդամները, որոնք նաև Երևանի պետական համալսարանի ուսանողներ էին, երեքշաբթի մտան Մայր բուհի շենք՝ կոչ անելով ուսանողությանը միանալ իրենց՝ հանուն Արցախի սկսած պայքարին։ Այս մասին տեղեկացնում է 24News.am-ը։
Նրանք նաև ցանկություն հայտնեցին ԵՊՀ ռեկտոր, նախկին իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին, որպեսզի Արցախի ճակատագրի մասին հարցեր ուղղեն, սակայն Մայր բուհի ղեկավարը, ըստ աշխատակիցների, իր սենյակում չէր։
«Ու՞ր է ԵՊՀ ռեկտորն աշխատանքային ժամին, կարո՞ղ է այս մարդը, որ չի ցանկանում հանդիպել իր իսկ ուսանողների հետ, ղեկավարել մեր համալսարանը», – հարցրին ուսանողները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում