Մենք ստեղ ենք՝ ինքը պիտի քուն չունենա․ զոհվածների ծնողները խոսեցին «Դիմադրություն» քայլերթի մասնակիցների հետ. տեսանյութ
26/04/2022 20:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, Times․am: ՀՀ գլխավոր դատախազության դիմաց ակցիա իրականացնող՝ զոհված զինծառայողների ծնողները խոսեցին «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցների հետ, որոնք երթի ուղղությունը շեղել էին դեպի Դատախազություն՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նրանք ասացին, որ մնալու են Դատախազության դիմաց մինչև իրենց պահանջն իրականանա՝ քրեական գործ հարուցվի Փաշինյանի դեմ։
«Մենք ստեղ ենք՝ ինքը պիտի քուն չունենա»,-ասաց ծնողներից մեկը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասն՝ տեսանյութում․
Հետևեք մեզ նաև Telegram-ում