Երևանում փողոց փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ. Ոստիկանություն
27/04/2022 14:07

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, Times․am: Մայրաքաղաքում փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ։
«Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել 11 անձ, 7 անձ էլ բերման է ենթարկվել Թումանյան փողոցից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար», – Aysor.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներում ընդդիմությունն ապակենտրոն պայքար է իրականացնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում