Մակրոնի ուղղությամբ պոմիդորներ են նետել

Մակրոնի ուղղությամբ պոմիդորներ են նետել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, Times․am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուղղությամբ պոմիդորներ են նետել այսօր՝ Սերժիի մունիցիպալիտետ այցելության ժամանակ։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։

Հրապարակված կադրերում երեւում է, թե ինչու մեծ բազմության կենտրոնում գտնվող Մակրոնի ուղղությամբ մի քանի պոմիդորներ են թռչում, որից հետո նախագահի թիկնապահները արագ բացում են անձրեւանոցը նախագահի գլխավերեւում, որպեսզի պաշտպանեն նրան պոմիդորներից։ Այնուհետեւ հեռարձակումն ընդհատվել է։

Նշենք, որ այսօր Մակրոնն այցելել էր Իլ-դե-Ֆրանսի ռեգիոնի Սերժի համայնք։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում