Ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում, բայց մեր ընթացքը կասեցնել չի լինի. Արթուր Վանեցյան
27/04/2022 17:03
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, Times․am: ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այցելել է Ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված ակտիվիստներին։
Ըստ Վանեցյանի՝ բերման ենթարկված ակտիվիստների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել։
«Մտածում են, թե այդպես կկոտրեն մեր կամքը, կվախեցնեն մեզ կամ դրանով կզսպեն ժողովրդի հոսքը, որը պետք է դուրս գա փողոց, որն արդեն փողոցում է»,-ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Վանեցյանը։
Նա բոլորին կոչ արեց այսօր՝ ժամը 18։30-ին, հավաքվել Ազատության հրապարակում, իսկ 19։00-ին կմեկնարկի իրազեկման երթը։
«Մեր ընթացքը կասեցնել չի լինի»,-նշեց ԱԱԾ նախկին տնօրենը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում