Կարմիր բերետավորները ոստիկանություն են բերել 13-ամյա տղայի

Կարմիր բերետավորները ոստիկանություն են բերել 13-ամյա տղայի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, Times․am: Էլի «Էրեբունու» բաժանմունքում ենք: Չեք հավատա, բայց կարմիր բերետավորները ոստիկանություն են բերել ԱՆՉԱՓԱՀԱՍ, 13- ամյա Արային: Այս մասին Facebook-ի իր էջում, գրել է իրավաբան Ռոբերտ հարությունյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել, որտեղ ինքն է, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը եւ 13-ամյա Արան:

«Լուսանկարը հրապարակում ենք Արայի մոր համաձայնությամբ»,-նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում