Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հերքել է իր մահվան մասին լուրերը
28/04/2022 17:24

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, Times․am: Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան թվիթերյան գրառումով հերքել է իր մահվան մասին լուրերը։
«Առողջական վիճակովս հետաքրքրվողների համար․ զայրացած եմ, որ չորս ամսում արդեն երկրորդ անգամ նրանք սպանում են ինձ։ Հավանաբար, դեռ կարող եմ վերակենդանանալ»,- գրել է 54-ամյա իտալացին, որն արդեն 4 ամիս թոքերի հետ կապված խնդիր ունի եւ բժիշկների վերահսկողության տակ է։
Մինո Ռայոլան ներկայացնում է Հենրիխ Մխիթարյանի, Պոլ Պոգբայի, Էրլինգ Հոլանդի, Զլատան Իբրահիմովիչի, Մարկո Վերատիի, Ջանլուիջի Դոնարումայի, Մատեյս դե Լիգտի, այլ խաղացողների շահերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում