Իրաքում պայթյուն է տեղի ունեցել
Նմանատիպ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում օգոստոսի 28-ին կատարված մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհված մարդկանց թիվը հասել Է 71-ի, վիրավորվել Է ավելի քան 200 մարդ: Այդ մասին հաղորդել Է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրներ:
Ավելի վաղ հաղորդվել Էր 51 զոհվածների եւ 150 վիրավորների մասին:
ԶԼՄ-ների տվյալներով՝ շուրջ տասը ականապատված ավտոմեքենա Է պայթեցվել Բաղդադի՝ առավելապես շիաներով բնակեցված թաղամասերում: Ավտոմեքենաներից մեկը, որը վարում Էր մահապարտ-ահաբեկիչը, մտել Է ոստիկանական տեղամաս, ինչից հետո պայթել Է:
Ինչպես հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը, վկայակոչելով բժիշկների եւ անվտանգության ուժերի տվյալները, տարեսկզբից Իրաքում զոհվել Է ավելի քան 3,7 հազար մարդ:
Վերջին ժամանակներս Իրաքում դիտվող լարվածության աճը պայմանավորված Է իսլամական երկու խոշորագույն համայնքների՝ սուննիների ու շիաների դիմակայությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում