Ադրբեջանում Լիտվայի դեսպանին կզրկեն իր լիազորություններից
28/08/2013 16:54
Նմանատիպ
Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել դիմել երկրի նախագահին` հետ կանչելու Հունգարիայում և Ադրբեջանում իրենց երկրի դեսպաններին:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, կառավարությունը դրական եզրակացություն է տվել երկրի արտաքին գործերին նախարար Լինկյավիչուսի առաջարկությանը:
Համաձայն Լիտվայի Սահմանադրության, նախագահն է նշանակում և ետ կանչում դեսպաններին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լիտվայի արտգործնախարարը դիմել էր երկրի պառլամենտի Արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովին, սակայն ստացել էր բացասական պատասխան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում