Լարված իրավիճակ ԵՊՀ–ում. ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկում ցուցարարներին
29/04/2022 14:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, Times․am: Երեւանի բուհերում իրազեկման ակցիա իրականացնող ՀՅԴ-ական երիտասարդները Արցախի ու Հայաստանի դրոշներով մտել են Երեւանի պետական համալսարան: Նրանք վանկարկում են՝ «Ուսանող, միացիր», «Ուսանող ոտքի», «Տեր ենք մեր հայրենիքին»:
Մի քանի երտասարդներ մտան լսարաններից մեկը, ընդհատեցին դասապրոցեսը եւ կոչ արեցին ուսանողներին միանալ իրենց, որպեսզի գործող իշխանություններին հեռացնեն:
Ավելի ուշ, մանսաշենքերից մեկում մեծ թվով կարմիրբերետավոր ոստիկաններ հրելով փորձեցին դուրս հանել շենքից ակցիայի մասնակիցներին: Հրմշտոց սկսվեց, եւ ոստիկանները դուրս բերեցին երիտասարդներին շենքից: Արդեն դրսում ոստիկանները բերման ենթարկեցին մի քանիսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում