Փաշինյանի նկարով հավերը հեռացվում են Հանրապետության հրապարակից․ տեսանյութ

Փաշինյանի նկարով հավերը հեռացվում են Հանրապետության հրապարակից․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, Times․am: Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարով հավերը Հանրապետության հրապարակում երկար չմնացին։ Ոստիկանության ծառայողների հորդորով քաղաքացիները հեռացրեցին Հանրապետության հրապարակում շրջող հավերին։ Իսկ թե ուր են տանում հավերին՝ հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողները չհայտնեցին՝ հորդորելով դիմել ոստիկանության լրատվական ծառայությանը։

«Ազատագրական» շարժման անդամները Հանրապետության Հրապարակում հավեր են բերել՝ Փաշինյանի լուսանկարով, ինչը ըստ ակցիայի մասնակիցների՝ խորհրդանշում է վախկոտություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում