Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել
30/04/2022 15:13
![Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել](https://times.am/v3/wp-content/uploads/2022/04/2900b97ac5ac38b073ca27e5ed40cc2b.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, Times․am: Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է.
«Այսօր իմ լավ ընկեր Արագած Ախոյանին մեղադրանք առաջադրեցին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2- րդ հոդվածի 1-ին մասով։
Մեղադրանքի էությունը փաստացի կայանում է նրանում, որ պարոն Ախոյանն իր «լայվերից» մեկում ասել է, որ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ: Բնականաբար՝ ես այդ մտքի հետ համաձայն եմ։
Խնդրում եմ քննչական մարմնին հրապարակել Ախոյանին առաջադրված ամբողջական մեղադրանքը և Ախոյանի կողմից այդ կապակցությամբ տրված ցուցմունքը. թե ես և թե պարոն Ախոյանը դրա դեմ չենք առարկում։ Այժմ այսքանը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում