Իշխանությունը լեգիտիմացրեց, կոծկեց ադրբեջանական հանցագործությունները. Թաթոյանի բացահայտումները

Իշխանությունը լեգիտիմացրեց, կոծկեց ադրբեջանական հանցագործությունները. Թաթոյանի բացահայտումները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, Times․am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իշխանության այլ ներկայացուցիչներ իրենց հայտարարություններով լեգիտիմացնում են ադրբեջանական հանցագործությունները, Հայաստանին պատկանող հողերում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը։ Ինչպես փոխանցում է 24News-ը, այդ մասին Սարյանի պուրակի մոտ հրավիրված հանրային քննարկման ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Կառավարության ղեկավարը, գործող պաշտպանության նախարարը, որ այն ժամանակ փոխվարչապետ էր, Անվտանգության խորհրդի քարտուղարը մեր ցանկացած բարձրացրած հարցին պատասխանում էին, թե ադրբեջանական տարածքներ են, ոչինչ չեն կարող անել։ Մենք դիմում էինք միջազգային ատյաններին, որ մարդկանց կյանքը դարձել է անհնարին, այնտեղ ասում էին, թե ախր դուք եք ընդունել, որ դրանք ադրբեջանական տարածքներ են, մենք ինչ կարող ենք անել»,- նշեց Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում