Այսօր ավարտվում է պայքարի երկրորդ փուլը, և վաղվանից պայքարը մտնում է երրորդ՝ վճռական փուլ․ Վանեցյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, Times․am: Պայքարի առաջին օրից սկսած` մենք ունեցանք աճող դինամիկա, տեսանք, որ մարդիկ արձագանքում են, գալիս են։ Ինչպես փոխանցում է Mediahub.am-ը, այդ մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը։
Ապա, Վանեցյանի խոսքով, սկսվեց ապակենտրոն, ցանցային պայքարը։
«Երեկվա դրությամբ, ունենք շատ լավ, շատ դրական իրավիճակ, երբ մարդիկ հասկացել են՝ պետք չէ հանդրուրժել այս իշխանություններին ու նրանց պարտվողական քաղաքականությունը։ Առանձնահատուկ ուզում եմ նշել այն մարդկանց, որոնք եկան Ազատության հրապարակ։ Այս պայքարը ոչ թե իմ համար է, կամ մեկ ուրիշի համար, այլ այն բոլորի համար է։ Մարդիկ պետք է հասկանան, որ պետք է պայքարեն իրենց ապագան կերտելու համար։ Բայց հիմա չեմ կարող շնորհակալություն չհայտնել այն մարդկանց, որոնք եկան ինձ ուժ ու վճռականություն տվեցին։ Ես հասկացա, որ մենակ չեմ այս պայքարում, բոլորիդ շնորհակալ եմ, իմացեք՝ մեր պայքարն արդար է, այն անկասելի է, և անպայման, մենք շատ շուտով ունենալու ենք մեր ուզածը»,- նշեց Արթուր Վանեցյանը։
Նա տեղեկացրեց, որ այսօր ավարտվում է պայքարի երկրորդ փուլը, և վաղվանից պայքարը մտնում է երրորդ՝ վճռական փուլ։
«Վաղվանից բոլոր ուժերը միավորվելու են և սկսվելու է ավելի լայն ֆորմատով պայքար»,- ասաց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում