Իշխանությանը հեռացնելուց հետո սկսելու ենք աշխատել դեօկուպացիայի և բանակի վերականգման վրա. Վանեցյան

Իշխանությանը հեռացնելուց հետո սկսելու ենք աշխատել դեօկուպացիայի և բանակի վերականգման վրա. Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, Times․am: Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հարցին՝ ընդդիմությանը հաճախ մեղադրում են այն բանի համար, որ պայքար են սկսել, բայց չեն ասում՝ եթե գան իշխանության, ի՞նչ կարող են փոխել Արցախի հարցի ներկայիս իրավիճակում, պատասխանել է, որ առաջին հերթին պետք է պահպանել եղածը, քանի որ գործող իշխանությունները ցույց են տալիս, թե, ամեն օր մնալով, ունենում ենք նորանոր կորուստներ, փոխանցում է 24News.am-ը։

«Նոյեմբերի 9-ից հետո ունենք թշնամու կողմից գրավված նոր գյուղեր, նոր զոհեր, նոր գերիներ։ Նախ առաջին հերթին պետք է կասեցնենք այդ միակողմանի զիջումների ընթացքը, այդ պարտության անիվը մենք պետք է կասեցնենք, որից հետո մենք շատ աշխատանք ունենք անելու։

Անմիջապես մենք պետք է սկսենք վերականքնել մեր հարաբերությունները մեր արտաքին գործընկերների հետ, պետք է խորացնենք մեր հարաբերությունները ՌԴ-ի և ռուս խաղաղապահների հետ։ Ռուս խաղաղապահների հետ պետք է ունենանք հստակ պայմանավորվածություն, որ նրանք ապահովեն Արցախի մնացյալ տարածքների անվտանգությունը և այնտեղ բնակվող հայերի անվտանգությունը։

Սկսենք դիվանագիտական ճանապարհով աշխատել Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիայի շուրջ, վերականգնենք մեր դիրքերը արտաքին, համաշխարհային քաղաքականության մեջ»,-ասել է Վանեցյանը՝ ընդգծելով, որ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, թե Հայաստանին և Արցախին, բացի ՌԴ-ից և Ֆրանսիայից, ոչ ոք չի աջակցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում