Երևանում նշել են հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, Times․am: Այսօր հասարակական նախաձեռնությամբ Երևանում նշել են հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Շահումյանի հրապարակում կազմակերպված միջոցառմանը, մասնակցում էին մի շարք կազմակերպություններ, հասարակական, մշակութային գործիչներ, ստեղծագործական խմբեր և կոլեկտիվներ, քաղաքացիներ։
«Մենք միասին ենք» կարգախոսի ներքո հավաքվածները նշում էին մշակութային և քաղաքակրթական բարեկամության կապի կարևորությունը հայ և ռուս ժողովուրդների միջև։
Ելույթ ունեցողները հայտարարեցին, որ ոչինչ չի կարող չեղարկել երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցողների մշակութային կապը, իսկ Հայաստանի համար այս բարդ ժամանակներում նաև հասարակական մակարդակում պետք է միասնաբար հաղթահարել դժվարությունները և ռազմավարական գործընկերոջ աջակցությամբ նաև դիմագրավել մարտահրավերներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում