Հային հայի դեմ չենք հանելու, մենք պայքարում ենք անվտանգ երկիր ունենալու համար. Վանեցյան

Հային հայի դեմ չենք հանելու, մենք պայքարում ենք անվտանգ երկիր ունենալու համար. Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, Times․am: «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր իր տեսաուղերձում բացառեց ընդդիմության կողմից որևէ անօրինական գործողության իրականացում։

«Հային հայի դեմ չենք հանելու, մենք պայքարում ենք անվտանգ երկիր ունենալու համար», – ասաց Վանեցյանը։

Նա նշեց, որ որևէ սադրանքի չեն տրվելու և ապօրինի գործողություններ չեն կատարելու։

«Բայց մենք լինելու ենք վճռական, օգտվելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր գործիքներից», – ասաց Վանեցյանը։

Նա նաև դիմեց ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին, պատրաստակամություն հայտնեց աջակցել հնարավոր հանցագործությունների բացահայտմանը, որոնց մասին հայտարարում են պետական կառույցները։

«Եթե կան օպերատիվ տեղեկություններ, որ այսօր ինչ-որ խմբեր փորձելու են ապօրինություն անել, զենք կիրառել, խնդրում եմ, եկեք խոսենք, և ես պատրաստ եմ աջակցել բացահայտելու ուղղությամբ։ Չտրվեք սադրանքների, չկատարեք ապօրինի հրամաններ», – նշեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում