Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 189 քաղաքացի
02/05/2022 11:18

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, Times․am: Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։
«Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 189 քաղաքացի», – Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։
182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք՝ 08։30-ից «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները սկսել են խաղաղ անհնազանդության ակցիաները. մայրաքաղաքի տարբեր հատվածներ փակ են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում