ԵՊՀ-ում դատարկ լսարաններ են. ուսանողները մասսայաբար միացել են դասադուլի կոչին

ԵՊՀ-ում դատարկ լսարաններ են. ուսանողները մասսայաբար միացել են դասադուլի կոչին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, Times․am: ԵՊՀ-ում դատարկ լսարաններ են. ուսանողները մասսայաբար միացել են դասադուլի կոչին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը:

Նա նաեւ նշել է. «Այս օրերին գիտակից հայ ուսանողներին փնտրեք Երևանի փողոցներում և հրապարակներում»:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում