Քիմիական գրոհի պատճառներն ակնհայտ են
28/08/2013 17:30
Նմանատիպ
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին օգոստոսի 28-ին հայտարարել Է, որ սիրիական զինված ընդդիմության գրոհայինները Թուրքիայի տարածքում պատրաստված քիմիական զենքն օգտագործել են, որպեսզի հրահրեն Արեւմուտքի միջամտությունը երկրի իրադրությանը, հաղորդել Է France-Presse գործակալությանը:
«Զինված խմբավորումները քիմիական զենքն օգտագործել են, որպեսզի ռազմական ինտերվենցիա եւ ագրեսիա հրահրեն Սիրիայի դեմ»,- հայտարարել Է Ջաաֆարին: Նա նաեւ նշել Է, որ Թուրքիայի եւ արեւմտյան երկրների օգնությամբ «ահաբեկչական խմբավորումները Թուրքիայի տարածքում լաբորատորիա են կազմակերպել քիմիական զենք ստեղծելու համար՝ օգտագործելով Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի կողմից մատակարարվող նյութերը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում