Ավինյանը ինտենսիվորեն մտել է քարոզարշավի մեջ. «Հրապարակ»
03/05/2022 08:24
![Ավինյանը ինտենսիվորեն մտել է քարոզարշավի մեջ. «Հրապարակ»](https://times.am/v3/wp-content/uploads/2022/05/cb826a1cb42a474811896c358a19ebe9.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, Times․am: «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն օրեր առաջ հայտարարեց Տիգրան Ավինյանին Երեւանի քաղաքապետ առաջադրելու մտադրության մասին եւ նրա առաջ կանաչ լույս վառեց` գնա եւ սկսիր քարոզարշավդ: Նա էլ ինտենսիվորեն մտել է քարոզարշավի մեջ` համախոհներ գտնելու եւ 1 տարի անց ընտրություններում հաղթելու համար:
Անընդհատ հանդիպումներ է ունենում, տարբեր անձանց է տեղավորում «ձայն բերող» պաշտոնների եւ ամենակարեւորը` ՔՊ-ականներից իր թիմն է ձեւավորում: Մեզ ասացին, որ վերջերս զարմանալիորեն մտերմացել է Արսեն Թորոսյանի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում