Քադաֆիի որդու նկատմամբ դատավարությունը կսկսվի սեպտեմբերի 19-ին
Նմանատիպ
իբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ Իսլամի նկատմամբ դատավարությունը կսկսվի սեպտեմբերի 19-ին Տրիպոլիում: Այդ մասին հղում անելով Associated Press-ին, հայտարարել է Լիբիայի գլխավոր դատախազությունը:
Քադաֆիի որդին 2011 թվականի նոյեմբերին Լիբիայի հարավում ձերբակալվել էր Զինթան քաղաքից նախկին ապստամբների ջոկատների կողմից: Այն ժամանակվանից նրանք Քադաֆիի որդուն կալանքի տակ են պահում իրենց տարածքում եւ հրաժարվում են հանձնել Տրիպոլիի կենտրոնական կառավարությանը, որը քանիցս հայտարարել է նրան մայրաքաղաք տեղափոխելու մտադրության մասին:
Սեյֆ ալ Իսլամը մեղադրվում է Լիբիայի ժողովրդի դեմ հանցագործությունների մեջ, որոնք կատարվել են 2011 թվականին «փետրվարի 17-ի հեղափոխության» ժամանակ: Քադաֆիի որդուն մարդկության դեմ գործած հանցագործությունների համար մեղադրանքներ է առաջադրել նաեւ Միջազգային քրեական դատարանը, որը ձգտում է հասնել նրա հանձնմանը Հաագայում դատավարություն անցկացնելու համար:
Լիբիայի իշխանությունները հրաժարվում են կատարել ՄՔԴ-ի պահանջը՝ պնդելով նրան հայրենիքում դատելու անհրաժեշտությունը: Մինչդեռ ՄՔԴ-ի դատավորներն այն կարծիքին են, որ Լիբիայում Սեյֆ ալ Իսլամի նկատմամբ դատավարությունը չի կարող արդար լինել: Իրավաբանները նախազգուշացնում են, որ հայրենիքում նրան անխուսափելիորեն մահապատիժ է սպառնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում