Արմավիրի մարզում 41-ամյա տղամարդը հորթին ջրատարից դուրս բերելու ժամանակ ջրահեղձ է եղել

Արմավիրի մարզում 41-ամյա տղամարդը հորթին ջրատարից դուրս բերելու ժամանակ ջրահեղձ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, Times․am: Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:35–ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեշատ գյուղի ջրատարը քաղաքացի է ընկել և ջուրը քշել, տարել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն: Հրշեջ-փրկարարները, ոստիկանները, Վաղարշապատի ջրօգտագործման ներկայացուցիչները, Երևանի «Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցները գյուղացիների հետ մոտ 10 կմ շառավղով կատարել են որոնողական աշխատանքներ և ժամեր անց դեպքի վայրից մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվող Արագած գյուղի ջրանցքում հայտնաբերվել է դին: Այն դուրս են բերել հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ պարաններ, ապա պատգարակով մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Մահացածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 41-ամյա Ս. Շամոյանն էր, ով նկատել է, որ իր հորթը ընկել է ջրատարի մեջ և նետվել է հորթի հետևից, սակայն, քանի որ ջուրը վարար է եղել և՛ հորթին և՛ իրեն քշել, տարել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում