Նիկոլին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն. տեսանյութ
03/05/2022 22:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, Times․am: «Անընդհատ ասում են՝ բա որ Նիկոլը գնա, ի՞նչ ա լինելու։ Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորվելու։ Նիկոլին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն»։ Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանը նշեց, որ այդ կառավարությունը լինելու է ժամանակավոր, դա չի լինելու որևէ կուսակցության, որևէ անհատի կառավարություն։
«Լինելու է հայ ժողովրդի կարող ուժերից բաղկացած ազգային կառավարություն, որի մեջ ընդգրկվելու են մեր ժողովրդի պրոֆեսիոնալ, լավագույն զավակները, ովքեր կստանձնեն պատասխանատվություն և երկիրը դուրս կբերեն այս վիճակից»,-հավելեց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում