Թուրքերի կողմից սիրված այս իշխանության վերջը մոտենում է․ Մհեր Մկրտչյան․ տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, Times․am: «Մենք պարզ ընտրության առաջ ենք՝ մնալ տանը , թրքանալ, փոքրանալ և օրերից մի օր դառնալ մի փոքր քաղաք-պետություն՝ ինչ-որ մի երկրի կազմում կամ դուրս գալ փողոց և վերջ տալ թուրքերի կողմից սիրված այս իշխանությանը»,- ինչպես փոխանցում է Yerevan.today-ը, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։
Նա համոզմունք հայտնեց՝ այսօր պայքարի ելած յուրաքանչյուր մարդ հանուն ապագա սերնդի, հանուն նրա, որ իրենց երեխաներն ապրեն Հայաստանում ու լինեն հայ, պատրաստ է չկոտրվել, չհիասթափվել։
«Ես հավատում եմ, որ մեզ դեռ չմիացած, տանը նստած շատ-շատ հայեր նույնպես պատրաստ են։ Նրանք ուզում են համոզված լինել, որ այստեղ գտնվող մարդիկ կգնան մինչև վերջ։ Նրանք ուզում են համոզված լինել, որ այստեղ գտնվող քաղաքական ուժերը կգնան մինչև վերջ։ Ես հավատում եմ, որ կգնան։
Ես հավատում եմ, որ բոլորս կգնանք մինչև վերջ։ Ու ամենակարևորը՝ ես անկեղծ հավատում եմ, որ դավաճանների իշխանության վերջը մոտենում է»,- ասաց Մհեր Մկրտչյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում