Բավրայի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերում

Բավրայի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, Times․am: Մայիսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 02:43-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտի Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 3․2 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք, Սիզավետ, Ղազանչի, Թավշուտ և Սարագյուղ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր և Մեծավան գյուղերում 3 բալ ուժգնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում