ԱԱԾ-ին հանձնարարում եմ զբաղվել դավաճաններով. Իշխան Սաղաթելյանն արձագանքել է Անդրանիկ Քոչարյանին. տեսանյութ

ԱԱԾ-ին հանձնարարում եմ զբաղվել դավաճաններով. Իշխան Սաղաթելյանն արձագանքել է Անդրանիկ Քոչարյանին. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, Times․am: Անդրանիկ Քոչարյանը դեռ չի հասկանում, որ ինքն այլևս իշխանություն չունի այս երկրում, իշխանությունը ժողովուրդն է և առաջիկա օրերին իրենք դա իրենց մաշկի վրա կզգան: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանին, որը կոչ էր արել ԱԱԾ-ին հավաքագրել բերման ենթարկված քաղաքացիների տվյալները և փոխանցել ՊՆ-ին:

Ըստ Ի.Սաղաթելյանի սա իշխանության խուճապի արդյունք է։

«Ես էլ ԱԱԾ-ին հանձնարարում եմ, որ զբաղվի դավաճաններով, ովքեր մեր պետությանը վնաս են հասցրել:Անդրանիկ Քոչարյանի կոչին եթե հետևենք, իրենց ֆրակցիան կես կլինի, էլ չեմ ասում, որ պետք է սկսել Նիկոլից: Անդրանիկ Քոչարյա՞նն է մեզ բանակում ծառայելով կամ հայրենիք պաշտպանելով վաղեցնում»,-ասաց Սաղաթելյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում