Սա բոլորիս հաղթանակն է, միացիր հաղթական արշավին, 15։30-ին եղիր Ֆրանսիայի հրապարակում․ Արթուր Վանեցյան
04/05/2022 14:46
![Սա բոլորիս հաղթանակն է, միացիր հաղթական արշավին, 15։30-ին եղիր Ֆրանսիայի հրապարակում․ Արթուր Վանեցյան](https://times.am/v3/wp-content/uploads/2022/05/d9884b4e3581c6e20d7c2767b579c88f.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, Times․am: Մարդիկ ողջունում են մեզ, նույնսիկ ոստիկանական ուժերը չեն խորընդոտում մեր պայքարին, փողոցում ակցիա իրականացնելիս ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Եկեք փաստենք, որ ոստիկանությունն արդեն հասկանում է, թե ինչ է կատարվում երկրում, սթափ գնահատում է և չի խոչընդոտում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Սա բոլորիս հաղթանակն է, միացիր հաղթական արշավին, այսօր 15։30-ին եղիր Ֆրանսիայի հրապարակում», – ասաց Արթուր Վանեցյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում